Շվեդիան կարող է վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը. պատճառը Ռուսաստանն է
Շվեդիայի իշխանությունները ծրագրում են վերականգնել պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը, որը չեղյալ էր հայտարարվել 8 տարի առաջ՝ 2008 թվականին, գրում է The Times-ը։
2018 թվականին 1999 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող են զորակոչվել բանակ, որպեսզի լրացվի կամավոր զինվորականների պակասը։
Շբեդիայի պաշտպանության նախարար Պիտեր Խուլտկվիստի խոսքով՝ 1 տարի հետո շվեդական բանակին անհչաժեշտ կլինի 4000 հավելյալ զինծառայող։
Նշվում է, որ քայլը պայմանավորված է նրանով, ավելի ու ավելի է մեծանում Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը, ինչն էլ անհանգստացնում է Շբեդիայի իշխանություններին։
Թերթը հավելում է, որ վերջին 20 տարիներին Շվեդիան չի մասնակցել և ոչ մի զինված հակամարտության։