3143 դիտում
15:28 26-10-2016
Իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից քիչ հեռու գտնվող քրիստոնեական Քարաքուշ քաղաքը
Իրաքի կառավարական ուժերը շարժվում են Մոսուլ քաղաքի ուղղությամբ, որը դեռևս վերահսկում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները, հաղորդում է Ria Novosti-ն։
Կայքը նշում է, որ նախօրեին իրաքցի զինվորականները մտել են քրիստոնյաներով բնակեցված Քարաքուշ քաղաքը (քաղաքի այլ անվանումներն են Բահդիդ և Էլ-Համդանիա), որի քրիստոնեական տաճարներից մեկը հրդեհված են գտել։
Քարաքուշը գտնվում է Իրաքի հյուսիսային մասում՝ Մոսուլից ոչ հեռու և 2014 թվականի օգոստոսից գտնվում էր ԻՊ-ի գրոհայինների վերահսկողության տակ։
Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման մեծ օպերացիան սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Օպերացիային ներգրավված են իրաքյան բանակւ, քրդական փեշմերգի զինյալները, ապստամբ խմբեր, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը։
Նմանատիպ նյութեր
3275 դիտում
16:25 02-12-2016
Սիրիական բանակն ազատագրել է Դամասկոսից ոչ հեռու գտնվող Խան աշ-Շիխ քաղաքը և 13 փոքր բնակավայրեր
1412 դիտում
17:49 31-08-2014
Իրաքյան բանակն ազատագրել է 2 ամիս շարունակ ահաբեկիչների կողմից վերահսկվող Ամիրլի քաղաքը
3656 դիտում
16:43 28-12-2015
Իրաքյան բանակն ամբողջովին ազատագրել է Էր-Ռամադի քաղաքը
Այս բաժնից
859 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա
1162 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
916 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը