Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել։ Այդ են վկայում տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի դեկտեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 1,38 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 44.66 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան մատակարարումների արժեքը բարձրացել է 1.08 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 46.05 ԱՄՆ դոլար։