211652_close_icon

Առինջ գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

views-count12140 դիտում article-date 09:16 06-11-2016
Նոյեմբերի 6-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասից Առինջ գյուղ տանող ճանապարհին՝ ձորի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Երևանի Ավան-Առինջ թաղամասի Դուշամբեի 77 փողոցի վերջնամասում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Nissan Teana մակնիշի 05 ՍՕ 254 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ա.):

Նմանատիպ նյութեր