211652_close_icon

Նորատուս գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

views-count3734 դիտում article-date 21:28 27-02-2016
Փետրվարի 27-ին, ժամը 16.36-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես C180» մակնիշի 30 SU 642 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր