211652_close_icon

Եղեգնաձորում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

views-count1394 դիտում article-date 11:42 15-08-2014
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 06.43-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բենզալցակայանի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-53» մակնիշի 12 UL 654 պ/հ ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր