Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 5-ին
1840 թ. – ծնվել է Գարեգին Սրվանձտյանը, հայ նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ (մահ. 1892 թ.):
1908 թ. – մահացել է Էնդրյու Գրահամը, իռլանդացի աստղագետ (ծն. 1815 թ.):
1913 թ. – ծնվել է Վիվիեն Լին, կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի, 1930-40 ական թթ. ամենահայտնի դերասանուհիներից մեկը (մահ. 1967 թ.):
1914 թ. – Մեծ Բրիտանիան Կիպրոսը հայտարարեց որպես իր մաս և Ֆրանսիայի հետ միասին պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը:
1935 թ. – թողարկվեց Մոնոպոլիա խաղը:
1992 թ. – Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ստորագրեցին Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան:
2007 թ. – մահացել է Ալբերտ Յավուրյանը, հայ նշանավոր կինոօպերատոր (ծն. 1935 թ.):
2009 թ. – ԱՄՆ-ի զինված ուժերի Տեխաս նահանգում գտնվող Ֆորդ-Հուդ բազայում արմատներով մուսուլման ամերիկյան բանակի բժիշկ Նիդալ Հասանը սպանեց 13 զինծառայողի, ևս 30-ը վիրավորվեցին: