211652_close_icon

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

views-count10892 դիտում article-date 18:55 05-11-2016
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Թոխմախի գերեզմանատան աղբամանի մոտ զենք-զինամթերք է թողել: Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, ինքնաշեն 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, 10 պայթուցիչ, 2 լուսաձայնային փամփուշտ, 92 հատ 7.62 մմ տ/չ և 95 հատ 5.45 մմ տ/չ փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր