211652_close_icon
views-count2183 դիտում article-date 17:24 25-02-2015

Ահազանգով մեկնած ոստիկանները Վարդենիս-Սոթք ճանապարհին զենք-զինամթերք հայտնաբերեցին

Փետրվարի 24-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ «Մեծ Մասրիկ» ցուցանակի տակ, զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, ակոսափող հրացան, «ՌԿԳ-ԶԵՄ ՏԳ-45 80-13-75» գրառումով նռնակ` պայթուցիչով և «ՏՆՏ 2-46» գրառումով նռնակ` առանց պայթուցիչի: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր