211652_close_icon

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

views-count1548 դիտում article-date 14:27 01-10-2015
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Գիտավան թաղամասի սկզբնամասում զենք-զինամթերք է թողել: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որում կար ատրճանակ, 9 մմ տրամաչափի 4 լիցքավորված պարկուճ` առանց գնդակի, և 23 մմ տրամաչափի 6 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր