Քլինթոնն ու Թրամփը ընտրություններից առաջ վերջին հանդիպումներն են անցկացնում
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից 3 օր առաջ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն ու հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը վերջին հանդիպումներն են անցկացնում երկրի տարբեր նահանգներում։
BBC-ի փոխանցմամբ՝ դիտորդների գնահատականների համաձայն՝ նրանք երկուսն էլ այս պահին փորձում են պասիվ կողմնակիցներին ուղղորդել դեպի ընտրատեղամասեր։
Նախօրեին նրանք հանդիպումներ անցկացրեցին Օհայո և Փենսիլվանիա նահանգներում, իսկ Թրամփը՝ նաև Նյու-Համփշիրում, որտեղ իր ելույթի ժամանակ Քլինթոնին մեղադրեց ԱՄՆ սիրիացի փախստականների հոսքը 550 տոկոսով մեծացնելու մտադրության մեջ։
Իսկ Քլինթոնը Փիթսբուրգում և Փենսիլվանիայում կրկին պնդեց, որ Թրամփը նախագահական աթոռի համար «պիտանի չէ» իր անզուսպ բնավորությամբ ու լեզվով։
Մինչև այս պահը վազ քվեարկություն է կատարել 37 մլն ընտրող։