2142 դիտում
14:55 25-09-2016
Քլինթոնն իր հեղինակությամբ 2%-ով առաջ է անցել Թրամփից. հարցում՝ նախագահական բանավեճից առաջ
ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առաջին նախագահական հեռուստաբանավեճից առաջ 2 տոկոսով հեղինակությամբ առաջ է անցնում իր հիմնական մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփից։
Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, այդ են վկայում ամերիկայն ABC հեռուստաընկերության և Washington Post թերթի անցկացրած համատեղ հարցման արդյունքները։ Ըստ դրանց՝ հարցվածների 46 տոկոսը կքվեարկի Քլինթոնի, իսկ 44 տոկոսը՝ Թրամփի օգտին։
Հարցվածներին նաև խնդրել են պատասխանել, թե՝ «Անկախ նրանից, թե ինչպես եք պատրաստվում քվեարկել, ի՞նչ եք կարծում՝ ով՞ կհաղթի ընտրություններում», 47 տոկոսը կարծիք է հայտնել, որ բանավեճերում կհաղթի Քլինթոնը, 33 տոկոսը, թե՝ Թրամփը, 16 տոկոսը չի պատկերացնում ոչինչ, 2 տոկոսի կարծիքով՝ ոչ ոք։
Հարցումներն անցկացվել են սեպտեմբերի 19-22-ը, մասնակցել է 843 գրանցված քվեարկող։
Նմանատիպ նյութեր
571 դիտում
18:55 09-08-2024
Ipsos-ի հարցման տվյալներով՝ Հարիսն առաջ է անցել Թրամփից․ Reuters
1030 դիտում
19:44 18-08-2024
Քամալա Հարիսը ժողովրդականությամբ առաջ է անցել մրցակից Դոնալդ Թրամփից. հարցման արդյունքները
869 դիտում
09:42 15-09-2014
Հիլարի Քլինթոնն ակնարկել է 2016թ. նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին
Այս բաժնից
517 դիտում
11:49 15-09-2024
Մեդվեդևն Ուկրաինային սպառնում է միջուկային հարվածով
373 դիտում
11:25 15-09-2024
Գերմանիայի կանցլերը խոստացել է չխնայել «Հյուսիսային հոսքի» պայթյունների մեղավորներին
385 դիտում
11:05 15-09-2024
«Յագի» թայֆունը պատուհասել է Մյանմային, ինչի հետևանքով առնվազն 74 մարդ է զոհվել