Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպաններն արտահերթ նիստ են կազմակերպել Անկարայում
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի կոչով Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպաններն արտահերթ նիստ են հրավիրել Անկարայում, գրում է թուրքական «Հաբեր Թյուրք» կայքը:
Նիստը հրավիրվել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամների դեմ ուղղված հատուկ ոստիկանական գործողությունից հետո:
Հիշեցնենք, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել են Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 պատգամավորներ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալությունից ժամեր անց «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումն ահաբեկչություն է իրականացրել Դիարբեքիր քաղաքում: Ահաբեկչության զոհ է դարձել 8 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան: