Դիարբեքիրում ուժգին պայթյունի հետևանքով 8 զոհ և 100-ից ավելի վիրավոր կա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանում այսօր առավոտյան տեղի ունեցած միկրոավտոբուսի ուժգին պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, փոխանցում է Reuters-ը։
Պայթյունը որոտացել էր տեղի ժամանակով ժամը 08։00-ին, ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ։ Ոստիկանությունը սպանել է պայթյունի մեջ կասկածվող Քրդական աշխատավորական կուսակցության անդամին։
Hurriyet-ի փոխանցմամբ՝ սպանվածներից 2-ը ոստիկանության աշխատակիցներ են, 6-ը՝ քաղաքացիական անձինք։ Ըստ մասնագետների գնահատման՝ օգտագործվել է մոտ 1 տոննա պայթուցիկ։