Թուրքիայի Դիարբեքիրում պայթյուն է որոտացել. կա 7 զոհ, 27 վիրավոր
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դիարբեքիրում ականապատ մեքենա է պայթեցվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Միջադեպի հետևանքով կա 7 զոհ, առնվազն 27 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, ընդ որում` ոստիկանության 13 աշխատակից:
Բոլոր ոտւժածները հոսպիտալացվել են: Այս պահին հայտնի է, որ նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ըստ նախնական տեղեկությունների` ականապատ մեքենան պայթեցվել է այն պահին, երբ ոստիկաններ տեղափոխող ավտոբուսն է անցել կողքով: