Թուրքիայի Դիարբեքիրում ականապատված մեքենա է պայթել. կա 3 զոհ, 45 վիրավոր
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, 45-ը՝ վիրավորվել, այդ թվում 12 ոստիկան և 33 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ըստ նախնական տվյալների` պայթուցիկով բեռնված մեքենան պայթեցվել է այն պահին, երբ դրա մոտով ոստիկանական մեքենա է անցել:
Իշխանությունները ահաբեկչության համար մեղադրում են Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալներին։
Դեպքի առնչությամբ կան ձերբակալվածներ։