Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ականապատված բեռնատարի պայթյունի հետևանքով զոհվածբերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալուին:
Ինչպես փոխանցում է rosbalt.ru-ն, ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի և 12 անհայտ կորածների մասին: Վիրավորում էին ստացել 23 հոգի:
Պայթյունը տեղի էր ունեցել Սուր շրջանի Սարիղամիշի բնակեցված հատվածում: Տեղի իշխանությունների պնդմամբ՝ պայթյունը որոտացել է այն բանից հետո, երբ տեղաբնակները փորձել են բռնել Քրդական աշխատավորական կուսակցության անդամների, ովքեր և առևանգել էին բեռնատարը: