211652_close_icon
views-count3145 դիտում article-date 09:32 04-11-2016

ՀՀ բնակչության թիվը նվազել է 10.000-ով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է ավելի քան 10 հազարով, կամ 0.33 տոկոսով: Անցած տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ բնակչությունը կազմում էր 3 միլիոն 4 հազար, այս տարի` 2 միլիոն 994 հազար: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս պաշտոնական թվերը, բնականաբար, չեն արտահայտում իրական պատկերը, քանի որ այս ցուցանիշը ստացվում է անցած մեկ տարվա ընթացքում ծնվածների և մահացածների թվերի համադրությունից, ու հաշվարկված չէ արտագաղթը: Երևանի բնակչությունը նշված ժամանակահատվածում նվազել է 1.9 հազարով, կամ 0.17 տոկոսով, իսկ ահա ՀՀ երկրորդ և երրորդ քաղաքներում նվազման տեմպը մի քանի անգամ ավելի մեծ է: Գյումրիի բնակչությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում նվազել է 0.7 տոկոսով, իսկ Վանաձորինը` 1.1 տոկոսով: Բնակչության թվի նվազում արձանագրվել է բոլոր մարզերում, և միայն Արմավիրում արձանագրվել է աճ` 0.2 տոկոսով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր