211652_close_icon
views-count3067 դիտում article-date 15:34 03-11-2016

ՀՖՖ նախագահը ներկայացրեց Արթուր Պետրոսյանի թեկնածությունը

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանի ներկայացումը և նրա թեկնածության հաստատումը, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգիոներ դարպասապահների հադես գալու ժամկետների սահմանափակումների վերացումը: Արթուր Պետրոսյանը ՀՖՖ Գործկոմի անդամներին ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագիրը՝ նշելով, որ պետք է առաջին հերթին աշխատանք տարվի թիմի հոգեբանական վիճակի բարելավման ուղղությամբ: Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի ազգային հավաքականը ձգտելու է հաղթանակի հասնել յուրաքանչյուր խաղում, իսկ իր նպատակներն են թիմին հաղթողի հոգեբանություն ներարկելը, հավաքականում մրցակցության բարձրացումը, փուլային սերնդափոխություն իրականացնելը. հավաքականը հաջորդ շրջափուլի համար ավելի մարտունակ տեսքի բերելը: ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն հաստատեցին Արթուր Պետրոսյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: ՀՖՖ Գործկոմի անդամները նաև կողմ քվեարկեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգիոներ դարպասապահների հանդես գալու ժամկետների սահմանափակումների վերացմանը: Իսկ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին: Դրանից հետո Ռուբեն Հայրապետյանը և Արթուր Պետրոսյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Նմանատիպ նյութեր