211652_close_icon
views-count3408 դիտում article-date 11:53 03-11-2016

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI թեթև նավթի դեկտեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.93 տոկոսով և բարելի դիմաց կազմել 46,75 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0,77 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47,41 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր