4004 դիտում
10:14 03-11-2016
Վերջին անգամ չեմ հիշում՝ երբ եմ կերել. Սոցապ նախարար. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում թերթի հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հորդորել է դրական բաներ ասել, դրական հարցեր տալ։
Թերթը հիշեցրել է, որ իր հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ իր ամենասիրած ճաշատեսակը տոլման է, ու դիտարկմանը, որ թոշակառուները այդ հարցազրույցը կարդան, կասեն՝ նախարարն ամեն օր տոլմա է ուտում, բա մե՞նք, Արտեմ Ասատրյանն արձագանքել է. «Դուք էլ թոշակառուների մի տվեք կարդան այդ հարցազրույցը։ Կարող է այդ հարցազրույցը ինչ-որ տոնական միջոցառման ժամանակ է եղել, կամ որ հարցրել են՝ չասե՞մ, որ տոլման է, ի՞նչ ասեի բա։ Վա՞տ բան է։ Ֆրունզիկին հիշո՞ւմ եք «Միմինո» ֆիլմում։ Ասում է՝ Ты любишь долма?, ասում է՝ нет, ասում է՝ потому что твоя мать не может готовить долма։ Հիմա իմ мать-ը կարողանում է, ես սիրում եմ այդ տոլման։ Բայց, իսկապես, շատ լավ հարց տվեցիք, վերջին անգամ չեմ հիշում՝ երբ եմ կերել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1662 դիտում
23:40 16-05-2022
Կլոպ. Չեմ հիշում, թե երբ է «Սիթին» 2 անընդմեջ խաղում միավոր կորցրել
6887 դիտում
10:47 11-07-2017
Այդ մարդու հետ 1 վայրկյան չեմ կարող աշխատել. Շիրակի մարզպետարանի սոցապ վարչության պետ. «Ժողովուրդ»
8094 դիտում
21:54 27-04-2021
Ծառի արմատ են կերել, ջուր չեն ունեցել․ հայրը՝ որդու հետ վերջին զրույցի ու անավարտ երազանքների մասին. Irakanum.am
Այս բաժնից
970 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը