4885 դիտում
08:59 03-11-2016
Լևոն Սարգսյանը չի պատրաստվում իր թեկնածությունը առաջադրել Մատենադարանի տնօրենի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երկու ամիս է` Մատենադարանը տնօրեն չունի: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 3-ին մահացել էր այդ պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Թամրազյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր տնօրենի նշանակման շուրջ Մատենադարանում լուրջ քննարկումներ են: Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենի հավանական թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լևոն Սարգսյանը, ով Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ է:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ տնօրենի նշանակման հետ կապված մրցութային գործընթացը դեռևս չի մեկնարկել: Իսկ ինքը` Լևոն Սարգսյանը, «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեց, որ մրցույթը հայտարարելու դեպքում ինքը չի պատրաստվում իր թեկնածությունը առաջադրել Մատենադարանի տնօրենի համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13214 դիտում
13:07 26-04-2018
ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը
1306 դիտում
21:20 11-11-2024
Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրել է Էլիզ Մարի Ստեֆանիկիի թեկնածությունը