211652_close_icon

Հանդիսություն` նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի ծննդյան 75-ամյակին

views-count4740 դիտում article-date 22:12 02-11-2016
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. նոյեմբերի 3-ին, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն: Հոբելյանական ծրագրում ներառված են վաստակաշատ դերասանուհու ստեղծագործական գործունեությանը վերաբերող ցուցադրություններ, ինչպես նաև դրվագներ ներկայացումներից: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան պետական այրեր, թատերարվեստի անվանի գործիչներ, հրավիրված երաժիշտ կատարողներ: Դերասանուհուն իրենց ողջույնի խոսքը կհղեն հյուրեր` ԱՄՆ-ից, ՌԴ-ից:

Նմանատիպ նյութեր