Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն և այցելություն շիրիմին
Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը տեղի կունենա երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ նույն օրը ժամը 12:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա երգչուհու հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողություն՝ մտավորականների և երաժշտասեր հասարակայնության մասնակցությամբ: