Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի ծննդյան օրն է
Հունիսի 13-ը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Էվելինա Շահիրյանի ծննդյան օրն է։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Է. Շահիրյանին՝ մաղթելով նրան առողջություն և երկար տարիների կյանք։
[b]Կենսագրություն
[/b]
Էվելինա Վանիկի Շահիրյան (հունիսի 13, 1941, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ (2003)։
1960-1961 թվականներին աշխատել է հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար։ 1969 թվականին ավարտել է «Հայֆիլմի» կինոդերասանի ստուդիան։ 1969 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի։
Վարել է մի շարք մանկական և երաժշտական հեռուստահաղորդումներ[1][2]։
Դերերը թատրոնում՝
Եվա՝ «Աստվածային կատակերգություն»
Վարդուկ՝ «Սեր և ծիծաղ»
Վալանտին՝ «Ուղևորն առանց ծանրոցի»
Էլեոնորա՝ «Մսյո Ամիլկար»
«Երբ երգում են սոխակները»,
«Մկան թակարդ»
«Հետադարձ կապ»
«Պիկ ժամ»
«Համլետ»
«Մամա միա»
«Սեր և ծիծաղ»
«Չաո»[3]
«Անվերջ վերադարձ»
«Ցիանակալիում…կաթով, կամ առանց կաթի»
Դերերը կինոյում
1967 - «Կարինե»
1980 - «Կտոր մը երկինք»
2009 - «Սպանված աղավնի»
2010 - «Արտիստը»
2010 - «Խաչագողի հիշատակարանը»
Հեռուստասերիալներ
«Երկուսով»
Պարգևներ և կոչումներ
ՀՀ վաստակավոր արտիստ, 2003
ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակ, 2011
«Հակոբ Մեղապարտ» մեդալ, 2011
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011
ՀՀ ԱԺ ոսկե մեդալ, 2012
Մովսես Խորենացու մեդալ, 2014
ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2016։