211652_close_icon
views-count54972 դիտում article-date 21:11 02-11-2016

Ոստիկաններն ու քննիչները որոնում են Աբովյան քաղաքի «Օլե» գիշերային ակումբի տնօրենի գլխի մեջ դանակը մտցրած 24-ամյա երիտասարդին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի հատկանիշով քրեական գործը վերաորակվել է ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի հատկանիշով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հակոբ Արշակյանին հայտնաբերելու համար, ով կասկածվում է հոկտեմբերի 31-ին «Օլե» գիշերային ակումբի մոտ ակումբի տնօրենին սպանելու փորձ կատարելու համար: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/31/99879/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի վրա գտնվող «Օլե» գիշերային ակումբի մոտ վիրավոր քաղաքացի կա։ Օպերատիվորեն նշված վայր էին ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված ակումբի մոտ հայտնաբերել էին Աբովյանի բնակիչ, 31-ամյա Մամիկոն Գրիգորյանին, ում գլխի ձախ ականջի հատվածում հայտնաբերել էին նաև դանակ։ Շտապ տեղի ոստիկանապետի ուղեկցությամբ Աբովյանի շտապ օգնության բժիշկները վիրավորին տեղափոխել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրահատությունը տևել էր 8 ժամ և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» բժիշկները կենաց-մահու պայքար էին տարել երիտասարդի կյանքը փրկելու համար՝ գլխի միջից հանելով դանակը։ Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, Աբովյանի ոստիկանները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ մինչ դանակահարելը, Մ. Գրիգորյանի հետ գիշերային ակումբում անհարկի վիճաբանության մեջ է մտել Աբովյանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Արշակյանը, ով արդեն դրսում դանակով հարվածել էր ակումբի տնօրենին և դիմել փախուստի։ [b]Սպանության փորձի համար որոնվող 24-ամյա Հակոբ Արշակյան[/b] [img]/ups/images/0341639001478107538305188.png[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր