43425 դիտում
11:49 08-11-2016
Հիվանդանոցում մահացավ Աբովյանում գործող «Օլե» գիշերային ակումբի տնօրենը. սպանություն կատարողը դիմել է փախուստի
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացավ Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Մամիկոն Գրիգորյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկներից 8 ժամ էր պահանջվել՝ նրա գլխի միջից դանակը հեռացնելու համար։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/31/99879/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 31-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի վրա գտնվող «Օլե» գիշերային ակումբի մոտ վիրավոր քաղաքացի կա։ Օպերատիվորեն նշված վայր էին ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված ակումբի մոտ հայտնաբերել էին Աբովյանի բնակիչ, 31-ամյա Մամիկոն Գրիգորյանին, ում գլխի ձախ ականջի հատվածում հայտնաբերել էին նաև դանակ։ Շտապ տեղի ոստիկանապետի ուղեկցությամբ Աբովյանի շտապօգնության բժիշկները վիրավորին տեղափոխել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրահատությունը տևել էր 8 ժամ և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» բժիշկները կենաց-մահու պայքար էին տարել՝ երիտասարդի կյանքը փրկելու համար՝ գլխի միջից հանելով դանակը։ Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, Աբովյանի ոստիկանները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ մինչ դանակահարելը, Մ. Գրիգորյանի հետ գիշերային ակումբում անհարկի վիճաբանության մեջ է մտել Աբովյանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Արշակյանը, ով արդեն դրսում դանակով հարվածել էր ակումբի տնօրենին և դիմել փախուստի։
Սպանության փորձի համար որոնվող 24-ամյա Հակոբ Արշակյանը
[img]/ups/images/020832600147859133884982.png[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
30243 դիտում
15:15 24-04-2017
Գիշերային ակումբի պարուհին տեղափոխվել է հիվանդանոց. նա հայտարարել է, որ իրեն ծեծի է ենթարկել ակումբի տնօրենը