211652_close_icon
views-count21236 դիտում article-date 14:30 30-03-2016

Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները որոնում են 30-ամյա երիտասարդին, ում կասկածում են հորեղբոր կնոջը սպանելու փորձ կատարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները որոնում են մարտի 28-ին Երևան քաղաքի Արամ Խաչատրյան 25 շենքի թիվ 19 բնակարանի բնակչուհի, 68-ամյա Նուրիցա Թանկյանի նկատմամբ սպանության փորձ կատարողին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները փնտրում են Ն. Թանգյանի ամուսնու եղբոր որդուն՝ Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Գևորգյանին, ով կասկածվում է Ն. Թանկյանին ձեռքերով հարվածելու, ապա ձեռքով և բարձով խեղդամահ անելու փորձի մեջ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/28/80887/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20–ի սահմաններում անհայտ անձը ավազակային հարձակում էր կատարել Արամ Խաչատրյան փողոցի 25 շենքի 19 բնակարանի բնակչուհի, 67-ամյա Նուրիցա Թանկյանի նկատմամբ: Տուժածին արնաշաղախ վիճակում հայտնաբերել էին հարևանները և առաջին օգնությունն էին ցուցաբերել, մինչև ժամանել էր շտապօգնության բրիգադը և վիրավորին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Գարիկ Ստեփանյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետ Սարգիս Մելքոնյանը: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Գասպարյանը: Ըստ նախնական տեղեկությունների` ճիվաղը տուն մտնելուց հետո բռնություն էր կիրառել տարեց կնոջ նկատմամբ, 2-րդ հարկի պատշգամբից թռել էր 1-ին հարկի պատշգամբ, որտեղից էլ ճողոպրել էր: Ոստիիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում` հատակի և բազմոցի վրա, հայտնաբերել էին արյան հետքեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր