211652_close_icon
views-count26357 դիտում article-date 17:51 02-11-2016

Զավեշտալի գողություն Արարատի մարզում. գողացել են ոչ միայն մսամթերքը, այլև՝ կացինը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 2-ին Մրգավան գյուղի բնակիչ, 43-ամյա Արայիկ Գալստյանը դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 1-ի ժամը 21:00-ից մինչև այսօր առավոտ մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Մրգավան գյուղի Խ. Աբովյան փողոցի թիվ 97 հասցեում գտնվող իրեն պատկանող մսի վաճառքի կետի վագոն-տնակի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել 140 կգ մսամթերք և կացին: Տուժածը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը կրել է մոտ 400 հազար դրամի նյութական վնաս: Արտաշատի ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր