211652_close_icon
views-count2222 դիտում article-date 14:04 02-11-2016

Աշխարհում տարեկան 80-ից ավելի լրագրող է սպանվում. ՅՈՒՆԵՍԿՕ

Աշխարհում մարդասպանների զոհն է դառնում 80-ից ավելի լրագրող։ Նման տվյալներ է հրապարակել ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կատարած ուսումնասիրությունների արդյունքում։ Կազմակերպությունը նշում է, որ լրագրողների աշխատանքը մասամբ վտանգավոր է նրանով, որ նրանք ստիպված են լինում հաճախ իրենց կյանքով վճարել։ Վերջին 10 տարիներին տարեկան միջին հաշվով 80 լրագրող է սպանվում։ Միևնույն ժամանակ, «որպես կանոն», մարդասպանները ոչ մի պատժի չեն արժանանում և նման հանցագործությունների հետաքննությունը հաջողվել է ավարտին հասցնել միայն 7 տոկոսի դեպքում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կապի ու տեղեկատվության բաժնի մասնագետ Մարիուս Լուկոշյունասի խոսքով՝ 2006 թվականից մինչ այսօր աշխարհում սպանվել է 2 լրագրող։ Անպատժելիությամբ առաջին տեղում են հակամարտության գոտիները, մասնավորապես, Սոմալին, Իրաքն ու Սիրիան։ Սակայն լրագրողները սպանվում են նաև խաղաղ պայմաններում, երբ լուսաբանում են կոռուպցիոն, էկոլոգիական թեմաներ և պետական կառույցներում առկա խնդիրները։

Նմանատիպ նյութեր