280438 դիտում
10:32 30-10-2019
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորում մի քանի թափթփուկներ օրը ցերեկով ոսկյա իրերի խանութի դիմաց հարձակվում են տեղի հայտնի գործարար «Պեսոկ Դավոյի» վրա. նրանցից մեկը օրեր անց սպանվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ տեսախցիկն արձանագրել է Վանաձոր քաղաքում ինչպես են մի քանի թափթփուկներ անհիմն հարձակվում Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ գործարարի վրա և այդ ամենը տեղի է ունենում Վանաձորի սրտում՝ «Պեսոկ Դավոյին» պատկանող ոսկյա իրերի խանութի մոտ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարձակվողներից մեկը շաբաթներ առաջ Վանաձորում հայտնի «ռազբորկայի» ժամանակ սպանված Անդրանիկ Օհանյանն է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Լոռու մարզի իրավապահները կարճ ժամանակում կհայտնաբերեն մյուս թափթփուկներին, ովքեր, խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, երևի վստահ լինելով, որ կմնան անպատիժ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/13/1137758/?fbclid=IwAR0eVvFDx3ETPgm0Sqg2WnXRxwN8npFzqOGwxFm3U-b2hhdqWR0XjbQpMRw]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 11-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյանի), ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, Հայաստանի Բագրատաշենի սահմանային անցակետից փախուստի փորձ կատարելիս հայտնաբերել և ոստիկանության Լոռու մարզային վարչություն էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի բնակիչ, 39-ամյա Տիգրան Բարոյանին:
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել էր, որ հոկտեմբերի 4-ին, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղային մասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգով կրակել է 2 անձանց ուղղությամբ ու դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով, քննչական խմբի ղեկավար Տ. Թադևոսյանի որոշմամբ Տ. Բարոյանը ձերբակալվել էր, ով նույն սպանության գործով կալանավորված Հակոբ Գրիգորյանի քրոջ տղան է: Տ. Բարոյանն էլ աշխատում է «Ջիլիզայի» անտառտնտեսությունում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)