Եկատերինբուրգում ՄԻԱՎ-ի համաճարակ է հայտարարված. բնակիչներից յուրաքանչյուր 50-րդը վարակակիր է
Ura.ru գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում պաշտոնապես հայտարարվել է ՄԻԱՎ-ի (մարդու իմունային անբավարարության վիրուս) համաճարակ։
Ինչպես փոխանցում է Deutche Welle-ը, բնակիչներից յուրաքանչյուր 50-րդը վարակակիր է համարվում։ Հայտարարությունը տարածել է Եկատերինբուրգի առողջապահության վարչությունը։ Տվյալները ներկայացված են նոյեմբերի 1-ի դրությամբ։
Նենք, որ Սվերդլովի մարզը Ռուսաստանում ՄԻԱՎ-ով վարակվածությամբ առաջին տեղում է (Յուրաքանչյուր 100 հազար բնակչից վարակված է 1826-ը): Իսկ վարչության պետի խոսքով՝ իրավիճակը աղետալի կլինի, եթե առաջիկա 5 տարիներին ոչինչ չձեռնարկվի։