Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկով Էջմիածինն այսուհետ կունենա Արամ Ասատրյանի անվան փողոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Էջմիածնի քաղաքապետարանում ավագանու նիստ էր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանն առաջարկեց, որպեսզի ավագանին հավանություն տա այն հարցին, որով Էջմիածին քաղաքը պետք է ունենա նաև սիրված ու ճանաչված երգիչ, վաղամեռիկ Արամ Ասատրյանի անվան փողոց։
Ավագանին բավարարեց քաղաքապետի խնդրանքն ու այսօրվանից Էջմիածինը կունենա Ա. Ասատրյանի անվան փողոց, այն փողոցը, որտեղ ապրել է սիրված երգիչը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի