211652_close_icon
views-count3715 դիտում article-date 16:38 01-11-2016

Իրաքյան բանակը մտել է Մոսուլ

Իրաքի զինված ուժերն այսօր առավոտյան մտել են Մոսուլ։ Այդ մասին նշված վայրից հայտնել է BBC-ի թղթակիցը։ Վերջինիս տվյալներով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կատաղի դիմադրություն են ցույց տալիս իրաքցի զինվորականներին։ Այսօր ավելի վղ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը հարվածներ էին հասցրել Մոսուլի մերձակայքում տեղակայված ԻՊ-ի, մասնավորապես, քաղաքից դեպի արևելք ընկած Ղոջալի շրջանում տեղակայված դիրքերին։ Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման մեծ օպերացիան սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Նրանում ներգրավված են ինչպես իրաքյան բանակը, այնպես էլ քրդական ձեշմերգի զինյալները, ապստամբներն ու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերը։

Նմանատիպ նյութեր