211652_close_icon

Բացահայտվել է «օրենքով գող» Ռովշան Լենքորանսկու սպանությունը

views-count15184 դիտում article-date 15:25 01-11-2016
Ռուս իրավապահները պարզել են, որ «քրեական հեղինակություն» Ռովան Լենքորանսկուց վրեժ են լուծել 2016 թվականի գարնանը Մոսկվայում մեկ այլ «քրեական հեղինակություն» Ջաբուլաթ Շամիլ-օղլու սպանության համար։ Rosbalt գործակալությանը իրազեկ աղբյուրը պատմել է, որ քանի որ Ստամբուլում Լենքորանսկու սպանությունը ազդել է նաև Ռուսաստանի քրեական շրջանակներում ուժերի «հավասարակշռության» վրա, ՌԴ իրավապահները նույնպես սկսել են եհտաքննություն անցկացնել։ Այսպես, Ջամբուլաթ Շամիլ-օղլու սպանության գործով հետաքննության ընթացքում հաստատվել է, որ նրան սպանելու համար վարձել են 2 քիլլերների, ովքեր «աշխատում են» մեկ այլ քրեական հեղինակություն Ջանիևի «թիմի» համար։ Պարզվել է նաև, որ Ջամբուլաթ Շամիլ-օղլու հաշվեհարդարի պատվերն անձամբ տվել է Լենքորանսկին։ Այս տարվա օգոստոսի 18-ի գիշերը Ջանիևը Ստամբուլի հյուրանոցներից մեկի ռեստորաններից մեկում հանդիպել էր իր թիմի անդամների հետ, որից հետո հյուրանոցից դուրս գալու ժամանակ նրա ավտոմեքենայի վրա հրազենային կրակ էին բացել։ Ստացած վնասվածքներից մահացել էր Լենքորանսկին ու նրա վարորդը, ով նաև նրա դասընկերն էր եղել։

Նմանատիպ նյութեր