211652_close_icon
views-count2325 դիտում article-date 12:44 01-11-2016

ԱՄՆ-ի նոր նախագահը Twitter-ում կունենա Օբամայի 11 մլն հետևորդներին

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթող թեկնածուն կունենա գործող նախագահ Բարաք Օբամայի 11 մլն թվիթերյան հետևորդներին։ Այդ մասին իր կայքում հաղորդագրություն է տարածել Սպիտակ Տունը։ Նշվում է, որ 2017 թվականի հունվարի 20-ից @POTUS աքքաունթը կենթարկվի երկրի 45-րդ նախագահին։ Օբամայի բոլոր գրառումները կտեղափոխվեն նոր @POTUS44 միկրոբլոգ։ Ինչպես հիշեցրել են Սպիտակ Տանը, Օբաման առաջին նախագահն է, ով ակտիվորեն ներկայանում է սոցցանցերում։ Նա @POTUS-ի առաջին ամերիկյան առաջնորդն է և կրկին առաջին ամերիկյան նախագահը, ով Facebook-ում և այլ ցանցերում ակտիվորեն պատասխանում է իրեն ուղղված հարցերին։

Նմանատիպ նյութեր