Քիմ Քարդաշյանի խորթ հայրը Twitter-ում հետևորդներ հավաքելու արագությամբ գերազանցել է Բարաք Օբամայի ռեկորդը
Քիմ Քարդաշյանի խորթ հայրը` Բրյուս Ջեները, որը փոխել է սեռը, Twitter-ում հետևորդներ հավաքելու արագությամբ գերազանցել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ռեկորդը:
Նրա միկրոբլոգին մեկ միլիոն օգտատեր բաժանորդագրվել է 3 ժամ 6 րոպեում, մինչդեռ նման արդյունքի համար Օբամայից պահանջվել է 57 րոպե ավելի։