Սերգեյ Լավրովը Facebook-ում օդային համբույր է ուղարկել ՌԴ ԱԳՆ-ի հետևորդներին. տեսանյութ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ, որում նա ձեռքով բարևում և օդային համբույր է ուղարկում ԱԳՆ-ի ֆեյսբուքյան հետևորդներին, այնուհետ ծիծաղում:
Այդ ամենն ուղեկցվում է Շերի «The Shoop Shoop Song» երգի ներքո:
Այդկերպ ՌԴ ԱԳՆ-ի աշխատակիցները սոցցանցում իրենց հետևորդներին լավ հանգստյան օրեր են մաղթել: