ՖԻՖԱ-ի պատժամիջոցի շնորհիվ Չիլիի հավաքականը շրջանցեց Արգենտինային
ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Բոլիվիայի հավաքականի դեմ, քանի որ 2018թ. աշխարհի առաջնության որակավորման երկու խաղում` Չիլիի և Պերուի հետ, բոլիվիացիների կազմում հանդես է եկել պաշտպան Նելսոն Կաբրերան, որն իրավունք չուներ խաղալ ազգային հավաքականում:
Բոլիվիային այդ խաղերում տեխնիկական պարտություն է գրանցվել: Դա նշանակում է, որ Չիլիի հավաքականը վաստակեց 3 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ` շրջանցելով Արգենտինային:
Հարավային Ամերիկայից 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ են դուր գալիս առաջին 4 տեղերը գրաված թիմերը, իսկ 5-րդ թիմը անցումային խաղեր կանցկացնի այլ մայրցամաքի հավաքականի հետ: