211652_close_icon

Եվրո-2017. Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լեհաստանի հետ

views-count2606 դիտում article-date 15:27 01-11-2016
Իսրայելի Շեֆայիմ քաղաքի Ազգային հավաքականների մարզումային կենտրոնում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Լեհաստանի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: 21-րդ րոպեին Միխալ Սկորաշը բացեց խաղի հաշիվը, իսկ 29-րդ րոպեին մեր հավաքականից Արսեն Եղիազարյանն այն հավասարեցրեց: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հաջորդ տուրում՝ նոյեմբերի 3-ին մեր թիմը կմրցի Իսրայելի հավաքականի հետ: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12. Նարեկ Հովհաննիսյան 4. Տիգրան Այունց 7. Մարտին Գրիգորյան 8. Արսեն Եղիազարյան (ա) 10. Ժիրայր Շաղոյան 11. Էրիկ Ավետիսյան 13. Կարեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան (9. Արմեն Հովհաննիսյան, 54) 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան

Նմանատիպ նյութեր