4592 դիտում
13:21 31-10-2016
Ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում նաև տեղեկատվական դաշտում. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահմպան ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում։
Մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ, իրականությանը չի համապատասխանում: Դա հակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարքն է:
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս:
Նման ապատեղեկատվություն տարածելով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար, ասվծ է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
58905 դիտում
11:46 14-07-2021
Փոխհրաձգություն՝ հայ–ադրբեջանական սահմանին․ հայկական կողմն ունի մեկ զոհ, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը
Այս բաժնից
1531 դիտում
12:44 09-02-2025
Կարիբյան ծովում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
925 դիտում
12:35 09-02-2025
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում․ Պեսկով
1216 դիտում
11:50 09-02-2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ. NY Post