211652_close_icon
views-count1015 դիտում article-date 16:37 25-04-2023

«Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք». ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի անցակետում տեղադրել է տեղեկատվական վահանակ․ Tert.am

Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում տեղադրել է տեղեկատվական վահանակ, որում ասվում է՝ «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»: Գրում է Tert.am-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ,  տեղեկացրել էր Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։ Արդեն 3-րդ օրը շարունակվող բանակցությունները, սակայն, ըստ նրա, դեռևս արդյունք չեն տվել։

Նմանատիպ նյութեր