211652_close_icon
views-count6902 դիտում article-date 10:01 31-10-2016

Շփման գծի չեզոք գոտում դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ. ԼՂՀ ՊԲ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը հետ է շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր