211652_close_icon
views-count27562 դիտում article-date 12:03 30-10-2016

Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, 21-ամյա վարորդը Mercedes-ով շներին խույս տալով՝ բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Էդուարդ Եղիազարյանը Իսակովի պողոտայում իր վարած Mercedes 50 ԼՕ 444 համարանիշի ավտոմեքենայով ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել է էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել գազոնում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեսպանատան անվտանգության աշխատակիցներն ասում էին. «Mercedes-ի վարորդի առաջ 3-4 շներ էին հայտնվել ու նրանց չհարվածելու համար վարորդը փորձել է խույս տալ, սակայն նաև անձրևային եղանակի պատճառով ավտոմեքենան ընկել է սահքի մեջ և բախվել էլեկտրասյանը: Եթե վարորդը ճիշտ չկողմորոշվեր, հնարավոր էր, հարվածեր շներին, այնուհետև՝ մի քանի ավտոմեքենաների»: Օպերատիվորեն դեպքի բայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Գարիկ Ավետիսյանն ու Հարություն Բաղրամայանը, ովքեր նշված հատվածում ծառայություն են կատարում, որպեսզի խցանում չառաջանա, ինչը, կարծես թե, ՃՈ աշխատակիցներին հաջողվում է, քանի որ գաղտնիք չէ, որ կան վարորդներ, որոնց ինչքան էլ ասեն՝ միևնույն է՝ «Կարմիր կովի նման իրենց կաշին չեն փոխում»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր