211652_close_icon

Արման Ղուկասյանը ձեռնոց է նետում բոլոր մշակութային հաստատություններին. WAPA-ի նախագահը՝ երգչով գումար աշխատողների մասին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count18415 դիտում article-date 23:31 29-10-2016
Հայաստանում մշակութային կյանքն անտեսված է: Որակյալն ու գրագետը քիչ է մատուցվում, կամ ընդհանրապես բացակայում է: Ամեն վայրկյան միայն ավելանում են «աստղեր»-ը, ովքեր շատ հաճախ, ոչ թե իրենց ձայնային տվյալներն այլ զգեստապահարանն են ցուցադրում հանդիսատեսին: Մրցույթներում, միջազգային փառատոններում հայերի մասնակցության պակաս չի զգացվում, սակայն, թե նրանցից ով է իսկապես արդար ճանապարով հաղթանակած վերադառնում, և թե ինչ այլ նրբություններ կան,որոնց մասին հանդիսատեսը չգիտի, մեր թղթակցի հետ զրույցում պարզաբանել է «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի նախագահ Արման Ղուկասյանը: «Այսօր կան մարդիկ, կազմակերպություններ, ովքեր Հայաստանից մասնակիցներ են ներկայացնում տարբեր միջոցառումների: Ցավոք, պետք է նշեմ , որ ոչ միշտ է, որ մասնակիցը տաղանդավոր է լինում: Շատ լավ ճանաչում եմ մարդկանց, ովքեր երգչով գումար են աշխատում և այն ինչ կարելի է անել մի փոքրիկ գումարով, նրանք կատարում են 3 անգամ շատ գումար վերցնելով: Մեր ասոցիացիան ոչ միայն մասնակցից գումար չի վերցնում, այլև հարկ եղած դեպքում հոգում է ծախսերը, քանի որ լինում են դեպքեր, երբ մասնակիցը տաղանդավոր է, սակայն գումար չունի: Նման դեպքերում մենք, միանշանակ, տեղ ենք տալիս տաղանդին և որպես արդյունք՝ վերադառնում «Գրան պրի»-ներով»,-ասաց Արման Ղուկասյանը: «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի նախագահ Արման Ղուկասյանը ամենայն վստահությամ ձեռնոց է նետում հայաստանում գործող պետական և ոչ պետական ցանկացած մշակութային կազմակերպության: Նրա խոսքով՝ այն աշխատանքը, որ իրենք են կատարում, ոչ ոք չի անում: Այն կազմակերպությունները կամ անհատները, ովքեր, քիչ թե շատ ակտիվ են, մտածում են այս կամ այն երգչի, պարային խմբի միջոցով գումար աշխատելու մասին՝ անտեսելով որակը: WAPA-ի համար կարևորը որակն է: «2 տարվա մեջ ինչքան որ մենք մրցանակ ունենք, բոլոր մշակութային հաստատությունները միասին չունեն: 32 առաջին մրցանակ 20 գրան պրի, 3 երկրորդ մրցանակ: Չունենք 3-րդ տեղ, չունենք պարտություն»,-ասաց WAPA-ի նախագահը: Մեր զրուցակիցը բացելով փակագծերը՝ անկեղծորեն ասաց, որ Հայաստանում գնահատված չի զգում: Նա արտասահմանում մի չնչին քայլի համար անգամ պարգևատրվում է, բազմաթիվ առաջարկներ ստանում, սական Հայաստանում, որտեղ ամբողջ կյանքում անշահախնդիր աշխատել է և փորձել զարգացնել մշակութային կյանքն ու ակտիվացնել այն, չեն գնահատում: 2015 թվականի ՌԴ մշակությի նախարարությունը նրան շնորհել է «Մալթյան խաչ» շքանշան արվեստի մեջ բարձր ներդրում կատարելու համար, 2016թ. Իտալիայի մշակույթի նախարարությունը շնորհել է Հռոմի պապ «Ֆրանցիսկոսի ոսկե մեդալ» իտալիայում հայկակա արվեստը բարձր ներկայացնելու համար 2013 թվականից միջազգային ժյուրիի կազմում է: 120-ից ավելի մրցույթների է մասնակցել 24 պետություններում: «Պարբերաբար ստանում եմ առաջարկներ տարբեր երկրներում պարուսույ ց աշխատելու(Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան, Չեխիա Ֆինլանդիա, Ուկրաինա…շուրջ 20 երկրում) «Մշտապես մերժել եմ պայմանագրերը, քանի որ 1.5 տարի լինելով մի երկրում, աշախտելով տվյալ պարային համույթի հետ, ես զրկվում եմ մյուսների հետ գործ ունենալու հնարավորությունից: Կան երկրներ ովքեր պատրաստ են պայմանաբագիր կնքելու դեքում քաղաքացիություն տալ, սակայն ես ի տարբերություն մյուսների, չեմ ոգևորվում դրանից , և ես ցանականում մշակույթը գլոբալ ներկայացնել և չսահմանափակվել մեկ երկրով»,-ասաց Արման Ղուկասյանը: Նշենք, որ Կատարողական արվեստի ասոցիացիան շատ եկրներում հայկական համայնքերի հետ է աշխատում: Մրցույթներից բացի նրանք առիթը բաց չեն թողնում այցելում են համայնքներ և նրանց համար նաև բարեգործական համերգ են տալիս՝ հիշեցնելով մաքուր հայկական գրգետ կատարումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր