12106 դիտում
13:53 04-11-2015
YouTube-ի նորաձեւության աստղ, հայ բլոգեր Թենի Փանոսյանը ձեռնոց է նետում Քիմ Քարդաշյանին. Arevelk.am. ֆոտոռեպորտաժ. տեսանյութ
Ամերիկյան մամուլն անդրադառնում է հայազգի բլոգեր, վլոգեր, դերասանուհի, YouTub-ի նորաձեւության աստղ համարվող Թենի Փանոսյանին, ով ունի միլիոնավոր հետեւորդներ ու բաժանորդներ սոցիալական կայքերում, սակայն նույնքան ճանաչված չէ, որքան իր նշանավոր հայրենակցուհին, որովհետեւ, ըստ նորաձեւության ամերիկյան լրատվամիջոցների, Թենին անդադար զբաղված է նորաձեւության կախարդական աշխարհ կերտելով եւ հեռու է աղմկահարույց պատմություններից.տեղեկացնում է [url=http://www.arevelk.am/am/content/8/396/YouTub-%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B1%D5%A5%D6%82%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B2,-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A2%D5%AC%D5%B8%D5%A3%D5%A5%D6%80-%D4%B9%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%81-%D5%A7-%D5%B6%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%94%D5%AB%D5%B4-%D5%94%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6.html]Arevelk.am[/url]-ը:
«Նա նորաձեւության օրենսդիր է, միշտ մի քայլ առաջ է ժամանակակից միտումներից եւ իր հետեւից տանում է բազմահազար մարդկանց, ովքեր ուզում են լինել Թենիի նման նուրբ եւ բարձրաճաշակ»,-գրում է մամուլը` Լոս Անջելեսում ապրում մեր հայրենակցուհու մասին:
Թենի Փանոսյանը ծնվել է Իրանում, ԱՄՆ է տեղափոխվել ընտանիքով: Փոքր տարիքից տարված է եղել նորաձեւությամբ եւ ԱՄՆ-ում համալսարաններ է ավարտել` տիրապետելով բարձրագույն նորաձեւության գաղտնիքներին եւ հանրային կառավարման մասնագիտություն է ստացել` մեկ այլ համալսարան ավարտելով:
Ի տարբերություն Քիմի, ում հետ աշխատում է դիմահարդարների, վարսահարդարների եւ դիզայներների մի ամբողջ խումբ, Թենին ինքն է անձամբ զբաղվում իր դիմահարդարմամբ, հագուստներով եւ կերպարի կերտմամբ: Ավելին` YouTub-ի իր ալիքում, Twitter-ում եւ բլոգում այդ գաղտնիքները փոխանցում է հազարավոր աղջիկների ու կանանց: Թենին զբաղվում է նաեւ բնակարանների, առանձնատների ներքին հարդարանքով եւ հաղորդումներ է պատրաստում այդ մասին: «Նա անվերջ ուսումնասիրում է եւ սեփական ուժերով հասել է առավելագույնին»,-գրում են հմայիչ հայուհու մասին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.arevelk.am/am/content/8/396/YouTub-%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B1%D5%A5%D6%82%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B2,-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A2%D5%AC%D5%B8%D5%A3%D5%A5%D6%80-%D4%B9%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%81-%D5%A7-%D5%B6%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%94%D5%AB%D5%B4-%D5%94%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6.html]կայքում[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»