211652_close_icon

Գլխավոր դատախազության մեծ թվով պաշտոնյաներ «ձեռնոց են նետում» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count16054 դիտում article-date 09:15 03-07-2015
Տարիներ առաջ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կուրծք ծեծելով կարողացավ Հայաստանում օրենք ընդունել տալ, որը հասարակությունն անվանեց «օրենք՝ ծխելու դեմ»: Այդ օրերին զանգվածային լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում Հրանուշ Հակոբյանը հայտարարում էր, որ դա, առաջին հերթին, բխում է հենց ծխողների շահերից և կողմ էր, որպեսզի օրենքը խախտողները վարչական պատասխանատվության ենթարկվեն, իսկ պետական պաշտոնյաներն անգամ հեռացվեն զբաղեցրած պաշտոնից: Հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատակցի օրը, գլխավոր դատախազության շենքի մոտ էր հավաքվել հանրապետության դատախազության ողջ կազմը, ովքեր, մինչև կսկսվեր նիստը, ակտիվ «լծվել էին» ծխելու գործին: Հավաքված քաղաքացիներն էլ, տեսնելով այդ ամենը, կատակում էին. «Տղերքն էնքան են աշխատել հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ, որ էլ չեն դիմանում. ծխելով են փորձում հանգստացնել նյարդերը: Մինչդեռ, ինչպես ասում էր նաև Սփյուռքի նախարարը՝ ծխելը վնասակար է առողջության համար»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր