Ադրբեջանում օձերը «գրոհել են» գյուղերից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ադրբեջանի Իսմայիլի շրջանում բազմաթիվ օձեր են դուրս եկել իրենց բներից, ինչը վախեցրել է տեղի բնակիչներին։
Ինչպես հաղորդում է apa.ru-ն, Քյուրդմաշի գյուղի բնակիչները սկզբում օձերին տեսել են սարի լանջին։ Նրանց խոսքով՝ տարածքը, որտեղ հայտնվել են օձերը, արոտավայր է և անասունների արածեցման հարցում լուրջ խոչընդոտ կլինեն։
Օձերը հասել են նաև գյուղ։ Միայն վերջին 2 օրում գյուղացիները 40 օձ են սպանել, իսկ մնացածները թաքնվել են թփուտներում։ Օձերի երկարությունը կազմում է 1.5-2 մետր։
Հատկանշական է, որ գյուղացիներին վախեցրել է ցուրտ ու անձրևոտ օրերին օձերի զանգվածային հայտնվելը, քանի որ նույնիսկ ամռան շոգ ամիսներին գյուղում հազվադեպ կարելի է հանդիպել դրանց։