Ագռավները գրոհել են ԱՄՆ-ի քաղաքներից մեկը
Մի քանի տասնյակ հազար ագռավներ են հաստատվել ԱՄՆ Օհայո նահանգի Սպրինգֆիլդ քաղաքում: Ագռավների այդ քանակությունը վնաս է հասցնում քաղաքին: Բնակիչներն ասում են, որ թռչուններն ազդում են իրենց նյարդերի վրա:
Մասնագետների հաշվարկով՝ 60 հազար բնակչություն ունեցող քաղաքում 50 հազար առգավ է եկել: Դեռեւս պարզ չէ, թե փետրավորները ինչու են որոշել հաստատվել հենց Սպրինգֆիլդում: