211652_close_icon

Երևանի ավագանու անդամները հանդիպել են Մոսկվայի քաղաքային դումայի անդամների հետ

views-count1630 դիտում article-date 16:59 29-10-2016
Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները հանդիպել են «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի և դումայի անդամ, մի շարք հանձնաժողովների ղեկավարների հետ: Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրել է ավագանու կողմից տարվող աշխատանքները, ինչպես նաև գործող հանձնաժողովների գործառույթները. «Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Երևանում: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները երկուստեք կնպաստեն ինչպես քաղաքների, այնպես էլ կառույցների միջև համագործակցության զարգացմանը: Երևանի ավագանին իր լիազորությունների չափով ևս պատրաստ է աջակցելու քաղաքային իշխանությունների փոխգործակցության ընդլայնմանը»: Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, իր հերթին ներկայացրել է դումայի կողմից իրականցվող ծրագրային քաղաքականությունը: Նաև հույս հայտնել, որ առաջիկայում Երևանի ավագանու հետ համագործակցությունը կլինի առավել առարկայական: Հանդիպման ավարտին մոսկովյան կողմը Երևանի ավագանու անդամներին հրավիրել է Մոսկվա՝ տեղում ծանոթանալու իրենց փորձին: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր